Քառահարկ քարե առանձնատունը՝ բաղկացած 5 շքեղ սենյակներից, 500 քմ մակերեսով, գտնվում է Արաբկիրում, Սունդուկյան փողոցի վրա: Նոր կապիտալ վերանորոգված է, իսկ ինտերիերի մեջ կիրառված է մեղմ գունային գամմա: Տունը բոլոր կողմերից պարսպապատ է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ունի շատ մեծ ավտոտնակ, որտեղ կարող են կայանվել մի քանի ավտոմեքենա։ Ունի լողավազան և առանձին մարզասրահ: Ստեղծված է նաև ամառային հանգստի համար նախատեսված անկյուն անմիջապես ներքին բակում։ Հարևանությամբ կան զանազան խանութներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ կենտրոններ։