"Երիցյան և որդիներ" սուպերմարկետի մոտակայքում, վաճառվում է 4 հարկանի շքեղ առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 766 քմ (յուրաքանչյուր հարկը 200 քմ) իսկ տնամերձ հողատարածքինը՝ 400 քմ։ Ճակատային մասը կազմում է 18մ: Առանձնատունը նորակառույց է և կապիտալ վերանորոգված, գեղեցիկ կահավորված է և համալրված անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկը կիսանկուղային է, բաղկացած է 4 մեքենայի համար նախատեսված ավտոտնակից, մարզասրահից, լողավազանից, 2 հանդերձասենյակներից, շոգեբաղնիքից, կա կաթսայատուն, խորդանոց, 1 սանհանգույց ու 1 լոգասենյակ: 2-րդ հարկում կա նախասրահ, ընդարձակ 2 հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, աշխատասենյակ, լվացքատուն, զգեստասենյակ,1 սանհանգույց և ընդարձակ տերասա, որն ունի մուտք այգուց: 3-րդ հարկում` 5 ննջասենյակ` առանձին լոգասենյակներով, բացօթյա պատշգամբներ, որոնք ունեն փողոցի և այգու տեսարաններ: 4-րդ հարկում կան խորդանոցներ, հանգստի ընդարձակ սենյակ, սանհանգույց և բացօթյա պատշգամբ: Ունի անհատական ջեռուցման և օդափոխման համակարգ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և տաքացվող սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Ունի եռաֆազ հոսանք, առանձին ջրագիծ: Միջսենյակային դռները և ներկառուցված կահույքը պատրաստված են կաղնե փայտից։ Բակում կա գեղեցիկ հանգստի գոտի, կանաչապատ տարածք. ավտոմատ ոռոգման համակարգ, բուխարի, դեկորատիվ ջրավազան, ապահովված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Առանձնատունը հարմար օգտագործել նաև որպես հյուրանոց կամ հյուրատուն, կամ այլ կոմերցիոն նպատակների համար: Հնարավոր է փոխանակում բնակարանի հետ` հավելավճարով: