Արաբկիր համայնքում, Ամերիկյան համալսարանի ետնամասում վաճառվում է 4 հարկանի առանձնատուն՝ բնակելի 463,8 քմ մակերեսով և 1172 քմ հողատարածքով։ Առանձնատունը կառուցվել է 1993 թվականին, ունի ամուր հիմք, բոլոր հարմարությունները առկա են։ Տունը հիմնական վերանորոգվագված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ: Ընդհանուր առումով առանձնատունն ունի նախասրահ, ճաշասենյակ՝ բոխարիով, 7 ննջասենյակ, խոհանոց, 5 լոգասենյակ և 6 առանձին սանհանգույց։ Առկա է գեղեցիկ տեռասա, ամառային խոհանոց, լողավազան և այգի՝ հարուստ բազմազան ծառերով և ծաղիկներով։ Վերջին տարիներին տունը ծառայել է որպես հյուրատուն, այդ նպատակով վերջին հարկը վերանորոգվել է և ստեղծվել են նոր քնատեղեր, երկհարկանի և մեկտեղանի մահճակալներով (ևս 16 քնատեղ)։ Մուտքի դարպասների մոտ կա կիսափակ ավտոտնակ՝ 2 մեքենայի համար։ Գործում է դոմոֆոն: Վաճառում է նաև ճիշտ կողքին գտնվող, առանձին վկայականով 800 քմ հողատարածք, որի մուտքը առանձնատան տարածքով է։