Արաբկիր համայնքում՝ Ղափանցյան փողոցում, վաճառվում է 3 հարկանի առանձնատուն` 452 քմ բնակելի մակերեսով և 850 տնամերձ հողատարածքով: Տունը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Վերանորոգման ընթացքում օգտագործվել է բարձրորակ շինանյութ, ունի գեղեցիկ պարզությամբ ինտերիեր, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով՝ տաքացվող է: Տունն ամբողջովին կահավորված է գեղեցիկ նորաոճ կահույքով, ապահովված է տեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, ունի 3 սանհանգույց, 3 բաց պատշգամբ, 140 քմ մակերեով նկուղ և մառան: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ կերամիակական սալիկներով՝ հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Առկա է ավտոտնակ` 1 մեքենայի համար նախատեսված: Տունն ապահովված է (տեսախցիկներով) անվտանգության և ազդանշանային համակարգերով: Պարսպապատված է, ունի բացօթյա լողավազան: Վաճառվում է հիմնական գույքով և տեխնիկայով: