Վաճառվում է կամ վարձակալության է հանձնվում 4 հարկանի առանձնատուն Նիկոլ Դուման փողոցում, որի բնակելի մակերեսը կազմում է 600 քմ և ունի 600 քմ մակերեսով հողատարածք: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսաայի միջոցով, տեղադրված են նաև օդորակիչներ: Ընդհանուր տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 12 ննջասենյակից, 9 սանհանգույցից: Հատակը պատված է սալիկներով և որակյալ լամինատով: Բոլոր սենյաները լուսավոր են և ունեն իրենց բաց պատշգամբները՝ գեղեցիկ տեսարաններով: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Առանձնատունը ունի մշակված և խնամված այգի՝ ամառային տաղավարով և մանղալով, կան նաև պտղատու ծառներ: Հարմար է ծառայեցնել նաև կոմերցիոն գործունեության համար, ինչպիսիք են՝ բիզնես կենտրոն, հյուրանոցային կամ հյուրատնային բնագավառ, կամ բժշկական կենտրոնի համար: