Ա. Գուլակյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 260 քմ, իսկ հողատարածքը՝ 275 քմ։ 1-ին հարկում առկա է հյուրասենյակ և խոհանոց, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ և լոգասենյակ: Առանձնատունը վերանորոգված է, կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկներով: Առկա է բաց պատշգամբ: Նկուղային հարկում կա 2 խորդանոց, բակում` ամառային զրուցարան և մանղալ: Հարևանությամբ կան տարբեր բժշկական հաստատություններ, դեղատուն, տարբեր խանութներ և այլն: