Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի շքեղ նորակառույց առանձնատուն բնակելի՝ 777 քմ մակերեսով և 800 քմ հողատարածքով, որը գտնվում է Բլուր թաղամասում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է` եվրոպական ստանդարտներին համապատասխան, ինտերիերում օգտագործվել են բարձրորակ նյութեր: Բաղկացած է 2 ընդարձակ հյուրասենյակից, որից մեկը բուխարիով է, գեղեցիկ կահավորված խոհանոցից, 5 ննջասենյակից` բոլորն առանձին լոգասենյակով և զգեստասենյակով, բացօթյա պատշգամբներից: Առանձնատունն ապահովված է ջեռուցման և օդափոխության համակարգերով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, մեկում տեղադրված է ջակուզի։ Շնորհիվ պանորամային պատուհանների` սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն: Առկա է կիսանկուղային հարկ, որտեղ ավտոտնակն է գտնվում, փակ լողավազանը, շոգեբաղնիքը և մարզասրահը: Բակը բարեկարգ է, ունի կանաչապատ տարածք, ավտոմատ ոռոգման համակարգ, բացօթյա լողավազան, պարսպապատված է իսկ դարպասները հեռակառավարվող են: Առկա է կից շինություն, որտեղ ամառային խոհանոցն է` մանղալով և բոլոր հարմարություններով: Այստեղ հաճելի է հավաքվել և հիանալի ժամանակ անցկացնել: