Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն 150 քմ մակերեսով և 350 քմ հողատարածքով, որը գտնվում է Կորեայի ձոր թաղամասում։ Առանձնատունը վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը բետոնապատված է, ծածկված է սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Տանիքը կղմինդրապատ է, էլեկտրական լարերը և ջրի խողովակները նոր են։ 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց և ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, սանհանգույց և ընդարձակ բաց պատշգամբ՝ 42 քմ մակերեսով։ Բակը պարսպապատված է, ունի 70 քմ մակերեսով բաց ավտոկայանատեղի, պտղատու ծառեր, ամառային խոհանոցով տաղավար՝ խորովածի հարմարանքներով, խորդանոց և սանհանգույց։