Վաճառվում է 4 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 600 քմ իսկ տնամերձ հողատարածքը 427 քմ է: Առանձնատունը գտնվում է Արաբկիր համայնքում, Սևաստոպոլյան փողոցում, շենքի ծածկերը բետոնապատ են, 4-րդ հարկը մանսարդ է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի եռաֆազ հոսանք: Տեղադրված է 2 գազի կաթսա, օդորակիչ, հատակը երեսպատված է պրեսգրանիտով և լամինատով, աստիճանները մարմարապատ են, միջսենյակային դռները բարձրորակ կաղնե փայտից են: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Առանձնատունը բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, աշխատասենյակից, 5 սանհանգույցից (մեկը` բակում): 1-ին հարկը օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա շոգեբաղնիք, փակ լողավազան, մարզասրահ և այլն: Բակը բարեկարգ է, ունի ամառային խոհանոց` բուխարիով, բացօթյա լողավազան, զրուցարան, խորդանոց, կանաչապատ տարածք: Առկա է ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատված է, ունի երկաթե դարպաս: