Վաճառվում է և վարձակալության է տրվում 3 հարկանի ինքնատիպ ոճով կառուցված մոնոլիտ առանձնատուն` որպես հյուրատուն, որի բնակելի մակերեսը 500 քմ է իսկ տնամերձ հողատարածքինը` 600 քմ: Այն գտնվում է Արաբկիր համայնքում, Բարբյուսի փողոցում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրոպատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցները երեսպատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են Loft ոճով, համալրված են տեխնիկայով, օդորակիչներով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Առանձնատունը բաղկացած է ընդունարանից, խոհանոցից, նախաճաշի սրահից, բիզնես սենյակից, սանհանգույցից և լվացքատնից, ինչպես նաև 10 առանձնասենյակից, որոնք ունեն առանձին սանհանգույցներ: Տարածքը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս։ Առանձնատունը շատ հարմար է օգտագործել որպես հյուրանոցային բիզնես: