Բաբայան փողոցում վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն՝ ընդհանուր մակերեսը` 1500 ք.մ., բնակելին` 675 ք.մ.(յուրաքանչյուր հարկը` 225 քմ.): Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ և հարմարավետ կահավորված, ապահովված է գույքով և տեխնիկայով: Նկուղային հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, լվացքատուն, խորդանոց և կաթսայատուն: Առաջին հարկում տեղակայված է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը և աշխատասենյակը: 4 ննջարանները իրենց զգեստապահարաններով, 2-ը` կից սանհանգույցներով գտնվում են երկրորդ հարկում: Երրորդ հարկում կա շատ հարմարավետ խաղասրահ, բիլլիարդով ու թենիսի սեղանով, որտեղ հյուրերը կանցկացնեն հաճելի ժամանակ: Առանձնատան հատակի մի մասը և աստիճանավանդակները մարմարապատ են, մյուս մասը ծածկված է բարձրորակ նախշազարդ մանրահատակով: Բացօթյա պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան: Ունի շոգեբաղնիք, բակում կա ծածկով լողավազան, հարմարավետ զրուցարան, խորովածի մանղալով խոհանոցային տարածք, հրաշալի կանաչապատ այգի ու դեկորատիվ ծառեր։ Կա տարածք ավտոմեքենաների կայանման համար: