Վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ, յուրահատուկ դիզայնով և հրաշալի դիրքով ու տեսարանով առանձնատուն՝ բնակելի 500 քմ. մակերեսով և 475 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Այգեձորում։ Այն կապիտալ եվրո նորոգված է` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ 1-ին հարկում` նախասրահ, խոհանոց` ջեռուցվող հատակով, հյուրասենյակ, ճաշասենյակ, սանհանգույց, բաց պատշգամբ, ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար: 2-րդ հարկում` կինոդահլիճ, 3 ննջասենյակ, որից երկուսը իրենց առանձին լոգասենյակներով, նախասրահ, 1 զգեստապահարան, 2 բաց պատշգամբ: 3-րդ հարկում` 1 խոհանոց, հյուրասենյակ, լոգասենյակ, լվացքատուն, բուխարի և ելք դեպի այգի, որտեղ կա ջեռուցվող լողաավազան, դեկորատիվ ծառեր և ամառային խոհանոց: Ողջ տունը կառուցված է որակյալ և թանկարժեք նյութերով, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, միջսենյակային բոլոր դռները փայտից են: Ջեռուցման համակարգը ֆանկոլային է հյուրասենյակներում, նախասրահում և խոհանոցում, իսկ ննջասենյակները ջեռուցվում են գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով: Աստիճանակավանդակը մարմարից է և հարակից պատին նկարված նկարը ձեռքի աշխատանք է: Առանձնատունը և հարևան մի քանի առանձնատներ ունեն առանձին պահակակետ և անվտանգության համակարգ: