Արաբկիր 17-րդ փողոցում վաճառվում կամ վարձով է տրվում 4 հարկանի գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն: Վիճակը ՝ամբողջությամբ վերանորոգված է թանկարժեք պարագաներով, մոդեռն և դասական ոճերի նրբաճաշակ ու ներդաշնակ համադրությամբ։ Շինության մակերեսը՝ 800 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 1200 քմ. է: Բաղկացած է 5 ննջասենյակից՝ (2 ննջասենյակը իր զգեստապահարանով և լոգասենյակով) 2 հյուրասենյակից, 2 Ճաշասենյակից՝ 2 խոհանոցից (մեծ և առանձին) , 1 ժամանցի սրահից, 5 բաց պատշգամբից: Սանհանգույցները` 5 հատ, 1 գեղեցիկ զրուցարան, 1 բացօթյա լողավազան, 1 ավտոտնակ, որը նախատեսված է 3 մեքենայի համար և բաց` 3 մեքենայի համար: Ունի առանձին ամառային խոհանոց, թոնրատուն և կանաչապատ գեղեցիկ բակ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է հակահրդեհային և անվտանգության համակարգեր։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։