Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 235 քմ. մակերեսով և 200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Մ. Բաբաջանյան փողոցում։ Այն կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ,3 լոգասենյակ, 1 խոհանոց և 2 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և պրեսգրանիտով։ Միջանցքի և հյուրասենյակի հատակը տաքացվող է։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Առանձնատան բակում առկա է մանղալ և զրուցարան։ Առանձնատունը պարսպապատված է, դարպասները հեռակառավարվող են և ունի տեսահսկման համակարգ։ Բակում առկա է քարե ավտոտնակ՝ 2 ավտոմեքենայի համար։