Ավանում, տասներորդ փողոցի վրա, վաճառվում է մեկ հարկանի սեփական տուն: Շինությունը չորս սենյականոց է, 90 քմ ընդհանուր մակերեսով: Տեղադրված է գազի կաթսա, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Բնակարանը ընդհանուր վերանորոգման կարիք ունի, մանավանդ խոհանոցը և սանհանգույցը: Շինության դիմաց կա փոքրիկ հողատարածք պտղատու ծառերով: Կա նախատեսված տարածք մեքենաներ կայանելու համար, իսկ ամբողջ տարածքը պարսպապատված է: