Վաճառվում է 1 հարկանի կապիտալ վերանորոգված (3 տարվա վերանորոգում) սեփական տուն Ավան 6-րդ փողոցում՝ Բուսաբանական Այգու դիմաց, բնակելի հատվածը 120 քմ է, հողատարածքինը՝ 270 քմ: Տունն ունի երկու մուտք՝ Աճառյան փողոցից և Ավան 6-րդ փողոցից: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, ննջարանները ծածկված են մանրահատակով: Խոհանոցն ու սենյակները հարմարավետ կահավորված են: Առկա է զգեստասենյակ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով: Բակը խնամված է, կա ավտոտնակի համար նախատեսված տարածք, հանգստի տաղավար, մանղալ: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներ, բանկեր, տրանսպորտի կանգառներ: