Վաճառվում է շքեղ և ընդարձակ 3 հարկանի` տեռասսայով առանձնատուն Ավան համայնքում` Ծ.Աղբյուրի փողոցում` բուսաբանական այգու մոտակայքում: Առանձնատունը կառուցված է ժամանակակից ոճով: Հողի մակերեսը՝ 524 քմ (180 քմ այգի), իսկ շինության մակերեսը ՝ 510 քմ: Բաղկացած ՝ 8 սենյակներից, 3 ննջասենյակ (որից մեկը ունի իր լոգասենյակը): 1- ին հարկում առկա է ընդարձակ հյուրասենյակ ՝ բուխարիով, շոգեբաղնիքով, փակ լողավազանով: 2 - րդ հարկում առկա է 1 աշխատասենյակ, նախասրահ, մուտք դեպի ավտոտնակ, 1 սանհանգույց, մեծ ընդարձակ խոհանոց, 1 մեծ տեռասսա և բաց պատշգամբ: 3 - րդ հարկն ունի 3 ննջարան, 2 ընդարձակ սանհանգույց, 4 բաց պատշգամբ: 4 - րդ հարկի տեռասսայից բացվում է հիանալի տեսարան: Ավտոտնակը նախատեսված է 3 մեքենայի համար: Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բակ և ծաղկանոց: