Վաճառվում է գեղեցիկ և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված առանձնատուն։ Բուսաբանական այգու հարևանությամբ՝ Ծարավ Աղբյուր փողոցում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում: Հողատարածքի մակերեսը կազմում է 1000 ք/մ։ Այն ամբողջովին պարսպապատված է, տեղադրված են երկաթյա դարպասներ։ Շինության մակերեսն է 600 քմ: Առանձնատան ընդհանուր մակերեսը՝ 500 ք/մ։ Բնակելի հատվածն ամբողջովի նորոգված է: Բաղկացած է երկու հարկերից։ Տան առաջին հարկ մուտք գործելով` հայտվում ենք ընդարձակ նախասրահում, որտեղից էլ դեպի մեծ և լուսավոր հյուրասենյակ։ Այս հարկում են գտնվում նաև խոհանոցը, աշխատասենյակը, լվացքասենյակը և սանհանգույցն՝ իր լոգասենյակով։ 2-րդ հարկում են գտնվում չորս ննջասենյակներ, 2-ն առանձին սանհանգույցներով, և 1 ընդհանուր սանհանգույցով: 2-րդ հարկն ունի 2 բաց պատշգամբ՝ հիանալի տեսարան դեպի բուսաբանական այգի և գեղեցիկ բակ։ Նկուղային մասում առկա է շոքեբաղնիք, բար, մառան, խաղասրահ, մարզասրահ և ավտոկայանատեղի՝ 2 մեքենաների համար: Առանձնատունը շրջապատում է կանաչապատ այգին: Իսկ այգում առկա է ավանդական "խորովածանոց", զրուցարան և ամառային խոհանոց 150 քմ և խորդանոց, կաթսայատուն, սանհանգույց: