«Սիլվեր Ռեա» անշարժ գույքի գործակալությունը վաճառում է 2 հարկանի նորակառույց շքեղ առանձնատուն՝ բնակելի 250 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Առինջ գյուղում՝ Ծիրանի ռեստորանի մոտ։ Այն կապիտալ վերանորոգված է բարձորակ նյութերով, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատան առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը և խոհանոցը, իսկ 2-րդ հարկում են գտնվում ննջասենյակները։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, ննջարաններում հատակը ծածկված է մանրահատակով, իսկ հյուրասենյակում և խոհանոցում՝ մարմարով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև և որակյալ կահույքով։ Առանձնատունն ունի ընդարձակ գեղեցիկ բակ, մանղալ, ամառային խոհանոց, կաթսայատուն։