Առինջ գյուղում` վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, բնակելի շինության ընդհանուր մակերեսը` 330 քմ, իսկ հողատարածքինը՝ 1000 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, ննջարանների, հյուրասենյակի հատակը ծածկված են լամինատով: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, 3 ննջասենյակ, խոհանոց և 1 լոգասենյակ, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ և 1 լոգասենյակ: Առանձնատունն ունի ընդարձակ բացօթյա պատշգամբ: Տարածքը կանաչապատ է, ունի մշակված այգի՝ պտղատու ծառներով, կա ավտոտնակ: Վաճառքի գինը սակարկելի է: