Առինջում, Խաչատուր Աբովյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի` 320 քմ մակերեսով և 800 քմ հողատարածքով, որի 2-րդ հարկը մանսարդ է, ունի նաև կիսանկուղային տարածք: 1-ին հարկը չի նորոգվել, այստեղ կա հյուրասենյակ, խոհանոց, խորդանոց և 1 սանհանգույց, 2-րդ հարկը վերանորոգված է, առկա է հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 1 սանհանգույց և բաց պատշգամբ: Սենյակները կահավորված են և համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Հատակը սալիկապատված է, որոշ հատվածներ ծածկված են լամինատով: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բակը պարսպապատված է, ունի բացօթյա լողավազան, գեղեցիկ այգի` պտղատու ծառերով, ավտոտնակ 2 մեքենայի համար նախատեսված, ամառային զրուցարան` խորովածի մանղալով: