Աջափնյակում՝ Գ-1 թաղամասում վաճառվում է երկու հարկանի շքեղ առանձնատուն։ Իր ճակատային մասով, այն տարբերվում է մնացած բոլոր շինություններից։ Քարե շենք է՝ մոլոիտ բետոնե ծածկով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 260 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 700 քմ։ Ամբողջ տարածքը պարսպապատված է, տեղադրված են երկաթե դարպասներ։ Անցկացված են բոլոր կոմունիկացիոն միջոցները, ունի ջեռուցման անհատական համակարգ։ Սենյակները կապիտալ վերանորոգված են, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ։ Խոհանոցում կա ժամանակակից և ֆունկցիոնալ կահավորանք, յուրաքնչյուր հարկում առանձին սանհանգույց՝ սալիկապատ։ Տան առաջ տնկված են գեղեցիկ ծաղիկներ, նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։