Վաճառվում է 4 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Նոյ նորակառույց թաղամասում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում։ Բնակելի տան մակերեսը՝ 600 քմ է, իսկ հողի մակերեսը՝ 2000 քմ է։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Ունի անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր: Հատակը պատված է կաղնու մանրահատակով և սալիկներով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, 2 խոհանոցից, 9 և ավելի ննջասենյակներից, 4 և ավելի սանհանգույցներից, որոնք սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Տունն ունի գեղեցիկ բաց պատշգամբներ: Առանձնատունը պարսպապատ է, բակը շատ բարեկարգ է, կան դեկորատիվ ծառեր, զրուցարան՝ մանղալով, ինչպես նաև առկա է լողավազան։ Թաղամասն ունի անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։