Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի նորակառույց առանաձնատուն, բնակելի 160 քմ մակերեսով և 400 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Աջափնյակում, Գ-1 թաղամասում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից: Կա նաև` լվացքի սենյակ և զգեստասենյակ: Սենյակները և խոհանոցը համալրված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տունն ունի փոքրիկ հարմար բակ, ամառային զրուցարանով: