Աջափնյակում՝ Նազարբեկյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի` մյուս կողմից 3 նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 210 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 230 քմ։ Առանձնատան շենքը և տանիքը կառուցվել է, պատերի բաժանումներն արված են, տեղադրվել է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Կոմունիկացիաներն առկա են: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից, 1 ընդարձակ և 3 ֆրանսիական պատշգամբից: Բակը սալապատված է գեղեցիկ զարդանախշ քարերով: Թաղամասում գործում է 24/7 անվտանգության համակարգ, կանաչապատման, ձնահավաքի, արտաքին տարածքների մաքրության, լողավազանի խնամքի և տեխնիկական սպասարկման ծառայություններ: