Ապարանում գտնվում է 2 հարկանի քարե առանձնատունը` 160 ք.մ մակերեսով, հողատարածքինը` 1600 ք.մ: Տարածքը ամբողջովին պարսպապատված է: Կոսմետիկ վերանորոգման կարիք ունի: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհաններին տեղադրված են վանդակաճաղեր: Ապահահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և էլեկտրասնուցմամբ: Տարածքում տնկած են երիտասարդ պտղատու ծառեր, որոնք մի քանի տարի անց կվերածվեն գեղեցիկ այգու: Ունի նաև մանսարդային հարկ, որը կարելի է օգտագործել ինչպես մանկական սենյակ կամ հյուրասենյակ, իսկ կիսանկուղային հարկը ինչպես ավտոտնակ: Հանգիստ և անաղմուկ տեղ է, որը կարող է ծառայել Ձեզ թե′ ինչպես ամառանոց և թե′ մշտական բնակության համար: