Նախագծի մասին

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի անշարժ գույքի շուկայում կոնցեպտուալ նոր նախագիծ, որը նպատակաուղղված է առավելագույնս նվազեցնելու անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության հետ կապված գործարքների մասնակիցների թե' ժամանակային, թե' գումարային կորուստները:

Նախագծի հիմնական նպատակները

  • Օգնել վաճառողին/վարձատուին մանրամասն և ճշգրիտ նկարագրել իր անշարժ գույքը` միաժամանակ կատարելով նաև վերջինիս պրոֆեսիոնալ ֆոտո-նկարահանում,
  • Ստեղծել հարմար միջավայր, որտեղ վաճառողը/վարձատուն հնարավորություն կունենա հասանելի դարձնել իր անշարժ գույքը պոտենցիալ գնորդին/վարձակալին` առանց միջնորդների միջամտության,
  • Հնարավորություն ստեղծել պոտենցիալ գնորդի/վարձակալի համար Estate.am կայքի կամ ընկերության տեղեկատվական կենտրոնի միջոցով ստանալ իր կողմից ներկայացված պահանջներին համապատասխան վաճառվող կամ վարձով տրվող գույքի ցանկ:

Նախագծի առանձնահատկությունները

  • Estate.am կայքում տեղադրվում են միայն ստուգված և ճշգրիտ տվյալներ/լուսանկարներ վաճառվող/վարձով տրվող անշարժ գույքի վերաբերյալ,
  • Լուսանկարահանումը կատարվում է միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներով,
  • Մանրամասն ներկայացվում է անշարժ գույքի առանձնահատկությունները, շինությանը վերաբերվող ինֆորմացիան, ինչպես նաև շրջակայքը,
  • Հայտարարությունները տեղադրվում են բաց հասցեով և վաճառողի/վարձատուի կոնտակտային տվյալներով,
  • Վաճառված կամ վարձով տրված գույքից միջնորդավճար չի գանձվում:

 

Ինչպես տալ անշարժ գույքի հայտարարություն Estate.am կայքում

Քայլ 1 - վաճառողը/վարձատուն զանգահարում է մեր ընկերության տեղեկատվական կենտրոն
(010) 204-216 հեռախոսահամարով և պայմանավորվում է այցելության համար իրեն հարմար ժամին
Քայլ 2 - մեր մասնագետը այցելում է պայմանավորված հասցե, կատարում է լուսանկարահանում և լրացնում է բոլոր անհրաժեշտ տվյալները անշարժ գույքի վերաբերյալ Քայլ 3 - մասնագետի այցելությունից հետո 1 օրվա ընթացքում հայտարարությունը հայտնվում է կայքում

 

 

Ձեր ժամանակը խնայելը մեր աշխատանքն է`
Հարգանքներով, Estate.am-ի թիմ:


դեպի վերև