Վաճառվում է 8 սենյականոց շատ ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 298 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում` Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, աստիճանները մարմարից են։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանն ունի 4 բաց պատշգամբ` դեպի Մաշտոցի պողոտա բացվող: Վաճառվում է մասնակի կահույքով: