Վաճառվում է 7 սենյականոց 265 քմ մակերեսով ընդարձակ բնակարան Ռ. Իսրայելյան փողոցի 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա են 7 օդորակիչ: Հատակը պատված է մանրահատակով: Խոհանոցը կահավորված է: Կա 6 ննջասենյակ, 3 սանհանգույց, բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով: Բնակարանն ունի բաց պատշգամբներ՝ դեպի քաղաք գեղեցիկ տեսարաններով: Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում Փարաջանովի տուն-թանգարանը, Սուրբ Սարգիս եկեղեցին։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: