Մյասնիկյան - Հերացի փողոցների խաչմերուկում՝ Բոքոնիկ խանութի մոտակայքում վաճառվում է 7 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 208 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Տանիքը ամբողջովին փոխված է, տեղադրված է սառույցը հալեցնող հատուկ համակարգեր՝ տեներ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հատակը պատված է որակյալ կաղնու մանրահատակով, խոհանոցը սալիկապատ է: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակաները և խոհանոցը հարմարավետ կահավորված են՝ հագեցած գույքով և տեխնիկայով: 3 սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ որոնցից մեկի տեսարանը դեպի Հերացու փողոց է, մյուսինը՝ Նորք: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներն ու սննդի կետերը, տրանսպորտի կանգառներ և այլն: