Վաճառվում կամ վարձով է տրվում 7 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան` 340 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում, 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ և 9-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, բաղկացած է ճաշասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից, 5 սանհանգույցից։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին: