Վաճառվում է 6 սենյականոց դուպլեքս՝ 230 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ղ. Փարպեցի և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Սաս սուպերմարկետի մոտակայքում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է, կան նաև ներկառուցված պահարաններ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։