Պենտհաուս, 6 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

09 Նոյեմբեր 2021
 
Մաշտոցի պողոտա 6 սենյակ 477 մ2 հարկ 11/12 , նորակառույց Կոդ` 106316   |   http://est.am/106316 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 1 անգամ

Վաճառվում է պենտհաուս Երևանի կենտրոնում, Արգիշտի-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ գտնվող նորակառույց, էլիտար շենքում։ Ընդհանուր մակերեսը՝ 477 ք.մ.։ 1-ին հարկ (մակերեսը՝ 240 ք.մ.)։ Այս հարկը բաղկացած է՝ նախասրահից, ընդարձակ հյուրասենյակից և խոհանոցից, առկա է նաև՝ սանհանգույց, լվացքասենյակ և աշխատասենյակ՝ իր առանձին սանհանգույցով։ Աշխատասենյակին կից կա բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ 2-րդ հարկում գտնվում են 3 ննջասենյակները՝ իրենց առանձին սանհանգույցներով և զգեստասենյակներով, ինչպես նաև 1 ընտանեկան ընդարձակ սենյակ, որի մի հատվածը նախատեսված է երեխաների համար։ Այս սենյակը նույնպես ունի իր առանձին սանհանգույցը։ Նորոգման աշխատանքները կատարված են մասնակի, պատերը գաջված են, հոսանքի լարերը ամբողջությամբ անցկացված։ Նախատեսված է անհատական ջեռուցման ֆանկոյլային համակարգ։ Խողովակներն ամբողջությամբ մոնտաժված են: Պենտհաուսն ունի նաև ընդարձակ տեռռասա։ Այստեղից բացվում է 360 աստիճան շրջանագծով հիանալի տեսարան, որտեղից երևում են՝ Սուրբ Սարգիս եկեղեցին և Երևանի քաղաքապետարանն՝ իր հարակից պուրակներով, քաղաքի ամենագեղեցիկ շինություններից մեկը՝ Երևանի կոնյակի-գինու գործարանը, Երևանի բերդապարիսպը և վերջապես հրազդանի կիրճը, որի ֆոնին վեր է խոյանում բիբլիական Արարատն իր ողջ վեհությամբ։ Պենտհաուսն ունի հարկերը և տեռռասան իրար կապող վերելակի հնարավորություն։ Վերելակի տեղակայման դիրքը և դեպի տեռռասա դուրս եկող ելքը կորոշի պենտհաուսի նոր սեփականատերը։Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի ձեռք բերելու հնարավորություն։ Այս նորակառույց համալիրը, որում գտնվում է պենտհաուսը՝ հանդիսանում է Երևան քաղաքի ամենահայտնի շինություններից մեկը։ Այն կառուցված է շինարարական բոլոր նորմերին համապատասխան և ունի բարձր սեյսմակայունություն։ Ձեռք բերելով այս պենտհաուսը, դուք կդառնաք այդ հարկի միակ բնակիչը։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: զրոյական վիճակ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ