Յուրահատուկ ոճով վերանորոգված բնակարանը գտնվում է «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ, քառահարկ շենքի վերջին հարկում։ Ավելացված է նաև ձեղնահարկ։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է 24–ժամյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ։ Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ։ Անցկացված է օպտիկական ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Հասանելի է նաև արբանյակայինը։ Բնակարանն արևկողմ է բոլոր կողմերից։ Մերձակայքում են Շախմատի տունը, «Բեյսիկ Հաուս» հագուստի խանութը, Օղակաձև այգին։