Նոր Նորքի 7-րդ զանգվածում վաճառվում է երեք սենյականոց բնակարան, այն գտնվում է նախկին մանկապարտեզի շենքում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 251 քմ, իսկ կից հողատարծքինը՝ 500 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է մշտական ջրով, գազով, ջեռուցվում է գազի կաթսյաով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են իսպանական սալիկներով։ Տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, ինչպես նաև եվրոպական արտադրության պատուհաններ։ Երկրորդ հարկը գտնվում է պետական վիճակում։ Կա նաև ընդարձակ սրահ՝ երկկողմանի պատուհաններվ, որը ևս վերանորոգված չէ։ Վերանորոգումից հետո տարածքը կարող է ծառայել նաև կոմերցիոն նշանակության գործունեության համար։ Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ։