Վաճառվում է 6 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նոր Նորք 3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցում` թիվ 14 պոլիկլինիկայի հարևանությամբ , 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: 5-րդ հարկի մակերեսը 86 ք.մ. է, իսկ 6-րդ հարկինը` 84, առաստաղի բարձրությունը 2,75 մ. է, ունի բաց պատշգամբ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: