Կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի առաջին շարքում՝ Օրբելի փողոցի հետ հատման կետից մի փոքր վերևում, նորակառույց շինության հարևանությամբ։ Տեղադրվել է մետաղյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Հյուրասենյակում տեղադրված է բուխարի։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ։ Բնակարանն անհրաժեշտ է միայն կահավորել և բնակեցնել։ Ժամանակին ընդհանուր տարածքն ընդլայնվել է։ Օրինական շինթույլտվության բոլոր փաստաթղթերն առկա են։