Մ. Բաղրամյան պողոտայի վրա` Կամոյի դպրոցի մոտ` 1-ին գծում վաճառվում է 6 սենյականոց (3 սենյականոց 2 բնակարան միացված են իրար, սակայն հնարավոր է առանձնացնել, քանի որ ունեն առանձին մուտքեր) տուն, որը գտնվում է 2 հարկանի շենքի 1-ին հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 188 քմ է, ունի հողատարածք` 200 քմ մակերեսով, 2 նկուղ` 22 քմ և 6,5 քմ մակերեսներով: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով, տեղադրված են միջսենյակային փայտյա դռներ, լի է ներկառուցված պահարաններով: Այն բաղկացած է 2 խոհանոցից, 4 ննջասենյակից և 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքի ճակատային մասում, փողոցին կից, առկա է բացօթյա ավտոկայանատեղի` 4 մեքենայի համար: Բնակարանը հարմար է գրասենյակի, հոսթելի, ատամնաբուժարանի, փոքրիկ հյուրանոցի համար: Ցանկության դեպքում հնարավոր է մասնակի վաճառք: