Բաբայան փողոցում վաճառվում է ընդարձակ պենտհաուս` 5 սենյականոց, որը գտնվում է նորակառույց Պրեմիում դասի 4 հարկանի շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 329 քմ տարածք, որից 73 քմ-ը գեղեցիկ և ընդարձակ տեռասան է: Ընդհանուր շենքը բաղկացած է 11 բնակարանից: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, շինարարական բոլոր աշխատանքները կատարված են բարձրորակ նյութերով՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ: Առաստաղը հարթ է և ոչ մի կախված սյուն չկա` հատուկ նախագծով` կոկիկ և մաքուր աշխատանք է կատարվում, բաժանումները կատարված են, առկա է հյուրասենյակ, խոհանոց 4 ննջասենյակ 3 սանհանգույց: Բնակարանից բացվում է հիանալի տեսարաններ դեպի Մասիս սարը և մայրաքաղաքը: Շենքը երեսպատվելու է բարձրորակ` սովորակից մեծ քարե սալիկներով: Ցանկության դեպքում, կարող եք ձեռք բերել ավտոկայանատեղի: Նշենք նաև, որ նորակառույց շենքը շահագործման կհանձնվի 2024 թ-ի օգոստոս ամսին: Առկա են նմանատիպ մի քանի բնակարաններ` սկսած 133 քմ մակերեսից: Տեղադրվելու է եվրոպական արտադրության վերելակ: