Վաճառվում է 5 սենյականոց յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ կահավորված ընդարձակ բնակարան՝ 197 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց և Խորենացի փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բնական քարով և տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, լի է ներկառուցված պահարաններով, ինչպես նաև ունի զգեստասենյակ և խորդանոց։ Ընդարձակ բաց պատշգամբում կառուցված է բուխարի։ Մուտքը շատ բարեկարգ է, տեղադրված է դոմոֆոն, բնակարանն ունի անվտանգության համակարգ։ Շենքի բակում ունի քարե ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասներով։ Հնարավոր է նաև վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ հավելավճարով։