Մաշտոց պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 230 քմ։ Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում, ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ։ Ջեռուցվում է գազի կաթսայի և ֆանկոլի միջոցով։ Առաստաղի բարձրությունը 3,60 մետր է։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ և տերասսա՝ վիտրաժներով, որտեղից բացվում է հիանալի տեսարան: