"Ոսկու աշխարհ" առևտրի կենտրոնի մոտ՝ նախկին "Ռոսիա" կինոթատրոնից մի փորք հեռու, վաճառվում է դյուպլեք բնակարան։ Այն գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի վերջին երկու հարկերում և զբաղեցնում է 176 քմ ընդհանուր մակերես։ Ներքին հարդարման աշխատանքները ավարտված են, տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, սենյակների բաժանումը ևս կատարված է։ Միջսենյակային դռները և մանրահատակը կաղնու փայտից են: Ունի վերելակի հնարավորություն։ Բոլոր կոմունիկացիաները անցկացված են։ Առաստաղի բարձրությունը` 3.30 մետր է: Ութերրորդ հարկի պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ և Արագած լեռները։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, դպրոց և մանկապարտեզ։ Նույն շենքի առաջին հարկում է գտնվում "Նեպտուն" մանկական սրճարանը։ Մոտակայքում կարող եք գտնել նաև բազմաթիվ այլ խանութներ, մի փոքր հեռու՝ "Yerevan City" սուպերմարկետը, ինչպես նաև դպրոց և մանկապարտեզ։ Մի քանի քայլ այն կողմ է գտնվում նաև Հանրապետության Հրապարակը։ Լրացուցիչ տվյալների համար կարող եք զանգահարել +79296717139։