Վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան - Մաշտոց խաչմերուկում, 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Աստիճանները բարձրորակ փայտից են: 1-ին հարկում է գտնվում նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը, 2-րդ հարկում` 4 ննջասենյակը և 1 սանհանգույցը: Սենյակները հարմարավետ կահավորված են, ապահովված` անհրաժեշտ գույքով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։