Ե. Կողբացի - Արամի փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 5 սենյականոց դուպլեքս (երկհարկանի) բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 235.5 քմ և գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ և 7-րդ հարկերում: Նշենք, որ բնակարանն ունի անհատական օգտագործման վերելակ: Այն նրբաճաշակ վերանորգված է, սենյակները լուսավոր են, կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով և լոգախցիկներով: 1-ին հարկում կա նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 1 սանհանգույց, խորդանոց և 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։