Վաճառվում կամ վարձով է տրվում, նաև օրավարձով 5 սենյականոց նրբաճաշակ դիզայնով դուպլեքս բնակարան՝ 140 քմ մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 10 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչի միջոցով։ 1-ին հարկում են գտնվում ընդարձակ նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը։ 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ։ Տրվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, Վերնիսաժը, խանութները և ժամանցի վայրերը։