Վաճառվում է 5 սենյականոց 140 քմ մակերեսով ընդարձակ բնակարան Ալեք Մանուկյան փողոցում՝ 4 հարկանի հատուկ նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և բարձրորակ սալիկներով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ։ 2 սանհանգույցները պատված են եվրոպական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է թանկարժեք ֆիրմային կահույքով և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Բնակարանն ապահովված է տեսախցիկներով և ազդանշանային համակարգով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում է գտնվում Օղակաձև այգին, Հյուսիսային համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի համալսարանը, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Առկա է քարե ավտոտնակ՝ հավելավճարով։