Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում գտնվող էլիտար նորակառույց 10 հարկանի շենքի` 4-րդ հարկում, վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 260 քմ։ Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում: Տեղադրված են մետաղական հիմքով եվրո պատուհաններ, ջրի խողովակները և հոսանքի լարերը անցկացված են, պատերը գաջված են, սենյակի բաժանումները արված են։ Ջեռուցման համակարգը տեղադրված է: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է տեսարան դեպի Երևանի ամենատեսարժան վայրերը` Կարապի լիճը, Օպերայի թատրոնը և Կասկադը, Հյուսիսային պողոտան։ Շենքի առաջին հարկում տեղակայված են բրենդային խանութներ, անմիջապես հարևանությամբ են գտնվում բոլոր սրճարանները, ժամանցի վայրերը, ուսումնական հաստատություններ, բանկեր և այլն: Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված: