Այս կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Խանջյան փողոցի վրա, հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Ապահովված է բոլոր կենցաղային հարմարություններով։ Ջրամատակարարումը մշտական է, բնական գազն անցկացված է։ Տեղադրված է ալեհավաք, օդորակիչ։ Դրսի դուռը երկաթե է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Հոսանքի լարերն ու ջրատար խողովակները նորացված են։Շենքը ունի վերելակ: Մոտակայքում կան խանութներ, զանազան կենտրոններ։