Վերին Անտառային փողոցում, վաճառվում է 351 քմ մակերեսով ընդարձակ դուպլեքս (2 հարկանի) բնակարան, որի 2-րդ հարկը պենտհաուս է` 163 քմ մակերեսով: Բնակարանը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Այն կապիտալ վերանորոգված է, որոշ հատվածներ շուտով ավարտին կհասցվի: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, մոդեռն մոտեցումները բնակարանում հետաքրքիր միջավայր են ստեղծել: Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են, տեղադրվել է վաննա: Տեղադրվելու է բարձրորակ արտադրության խոհանոցի կահույք, որը ներառված է լինելու գնի մեջ: Բնակարանը բաղկացած է 5 ննջասենյակից, նախատեսված է 3 կամ 4 սանհանգույց, ունի բաց պատշգամբներ և 56 քմ մակերեսով հիասքանչ տեռասա` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է վերելակ, ապահովված է նորարար անվտանգության համակարգով: Բակը բարեկարգվում է, ունի խաղահրապարակ, նախատեսված է բացօթյա լողավազան: Ոտքով կարճ ժամանակահատվածում կարելի է հասնել կենտրոն և ժամանցի վայրեր: