Վաճառվում կամ վարձով է տրվում 5 սենյականոց բնակարան՝ 157 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է օդորակիչ, հատակը լամինատ է և սալիկ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ 20000 $ հավելավճարով։ Գնի մեջ ներառվում է ողջ կահույքը և տեխնիկան։